«Լրագիր.am»-ի փոխանցմամբ, քրեակատարողական հիմնարկի կալանավորներին տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել եւ տեւական ժամանակ կալանավորները մեքենայի մեջ սպասել են, մինչեւ կգան ԱՊՊԱ գործակալները:

Կարելի է պատկերացնել այդ մարդկանց վիճակը, որոնք ակնհայտորեն ոչ հարմարավետ մեքենայի մեջ փակված երկար ժամանակ սպասել են ապահովագրության գործակալներին:

Դե գործակալներն ինչպես միշտ ուշացել են, եւ ավելի շուտ եկել է ոստիկանության ուղեկցող գումարտակի մեկ այլ մեքենա: Վթարի ենթարկված մեքենայից կալանավորներին տեղափոխել են նոր ժամանած մեքենայի մեջ, եւ նրանք շարունակել են ճանապարհը: