Երեկ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով ԱԺ-ում մասնակցում էր 2014 թվականի պետական բյուջեի քննարկմանը, «Հայկական ժամանակ» թերթի թղթակցի հետ անկաշկանդ զրույցի է բռնվել։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Մի քանի որ առաջ Աշոտյանը ֆեյսբուքյան իր պատին տեղադրել էր «Համաշխարհային քաղաքականության ամենասեքսուալ կանայք» վերնագրով, որտեղ իրենց չափազանց գրավիչ բարեմասնություններով պատկերված էին այլ երկրների գղեցկատես կին խորհրդարանականները՝ ոմանք հագնված, ոմանք էլ՝ կիսամերկ։

Պարոն Աշոտյան, Ֆեյսբուքում Ձեր վերջին «փոստից» պարզվեց, որ Ձեզ ոչ միայն քաղաքականությունն է հետաքրքրում, այլեւ սեքսուալ կանայք՝ քաղաքականության մեջ։

Տղամարդ քաղաքական գործիչների հետաքրքրությունը կին քաղաքական գործիչներով քաղաքականության շրջանակներում շատ բնական եմ համարում։

Ամեն դեպքում, կրթության նախարարն եք…

Ի՞նչ անեմ։

Երեխաներ կան, ուսանողներ կան, ծնողներ կան Ֆեյսբուքում։ Կրթական համակարգի նկատմամբ վերաբերմունքը կփոխեն։

Սիրուն կանանց նկարներ ենք դնում, ուրեմն պետք է վերաբերմո՞ւնք փոխեն։ (Հումորով) Ամոթ ձեզ, էս գենդերի ազդեցության տակ եք ընել։

Օրվա  երկրորդ կեսին կրթության եւ գիտության նախարարն իր էջից հանել էր «Համաշխարհային քաղաքականության ամենասեքսուալ կանայք» վերնագրով նյութի հղումը»,- գրում է «Հայկական ժամանակը»:

Աղբյուր՝ asekose.am