Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:

Նշենք, որ 50-ամյա Լիդա Մ.-ն ամուսնացած է, խնամքին ունի 3 անձ: Նախկինում նաեւ դատված է եղել: Տուժողը դատարանում պատմել է, որ, Գորիսից 1 տոննա 100 կիլոգրամ պանիրը բեռնելով, իրեն ամրացված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով ուղեւորվել է Երեւան քաղաք : Երեւանում պանիրը 1.239.000 ՀՀ դրամով վաճառել է եւ ճանապարհին մեքենան կանգնեցրել է Լիդան եւ նստել: Սեռական հարաբերությունից հետո կինը արագ հեռացել է, իսկ տուժողը հայտնաբերել է, որ իր գումարները չկան:

Գորիսում մեքենայի տերը վերծանել է տեսախցիկի տեսագրածը եւ պարզել, թե ով է գողացել գումարը: Տուժողը ձայնային կրիչը ներկայացրել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժին եւ կատարվածի մասին տվել է հաղորդում։

Քննելով գործը դատարանը վճռել է ամբաստանյալին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով։ Սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կարգով պատիժը պայմանականորեն չի կրելու, քանի որ 2 տարի փորձաշրջան է նշանակվել: Անփոփոխ է թողնվել նաեւ վերաքննիչ բողոքը:

Հ.Գ. Տուժողի եւ մեղադրյալի անունները փոխված են:
news.am