Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ապարանի բժշկական կենտրոնից: Նա տղա է ունեցել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Անչափահասը Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի բնակիչ է: Սակայն NEWS.am-ը Շիրակամուտի բնակիչներից տեղեկացավ, որ արդեն մի քանի ամիս է, ինչ նրանք գյուղից հեռացել են, հավանաբար, անչափահասի հղիանալուց հետո: Աղջկա մայրը այդ գյուղում մի տղամարդու հետ է ապրել, ով խմելու հետ սեր է ունեցել: Կինը չորս երեխա ունի, որոնցից մեկը ամուսնացել է, իսկ մյուսներն անչափահաս են: Համագյուղացիների շրջանում տարածված խոսակցությունների համաձայն անչափահասի երեխայի հայրը հարեւան գյուղերից մեկի տաքսու վարորդներից է: «Աղջկա մայրը փաստացի ամուսին չի ունեցել: Նա իր երեխաներին չէր կարողանում ճիշտ դաստիարակություն տալ: 3 աղջիկ ունի եւ 1 տղա: Բայց մեծ աղջիկը ամուսնացած է: Անհաշտ ընտանիք էին անընդհատ ոստիկանություն էին դիմում եւ ընտանեկան անախորժությունները անպակաս էին»,- պատմում էին Շիրակամուտի բնակիչները: