«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը դասավանդում է այս ֆակուլտետում, իսկ ուսանողների պահանջն է՝ նրան աշխատանքից ազատել:
Երեկ «Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում Անի Զախարյանն ասել է, որ ինքը չի ճանաչում այդ ուսանողին, նրան չի դասավանդել, ինքը ուսանողներին ազատ սեքս չի քարոզել. «Նման բան չէր կարող լինել, այսօր այդ ուսանողուհին լացակումած մոտեցավ ինձ, ասաց, որ իրենց խոսքերն աղավաղել են լրատվամիջոցները, ինքը զղջում է ասածների համար, իրենք հերքում կտան, իրենց օգտագործել են իմ դեմ ինֆորմացիա տարածելու համար»:
Նա չի բացառել, որ որևէ ներքին պայմանավորվածություն կա, որի համաձայն՝ ուսանողներին հրահանգել են այդպես խոսել:
Աղբյուր՝ www.panorama.am
