Մոտ 300 մարդ ամբողջովին մերկացել են եւ մրցավազք են կազմակերպել Լոնդոնի կենդանաբանական այգում: Տարբեր չափերի, ձեւերի, տարիքի մարդկանց մերկ մարմինները ներկված են եղել վագրերին բնորոշ գույներով: Այդ ձեւով ակտիվիստները հանդես են եկել ի պաշտպանություն գիշատիչների մեռնող տեսակի՝ սումատրյան վագրերի: Ամբողջ աշխարհում նրանց թիվը հասնում է մոտ 300-ի:galatv.am





