ինձնից չնեղանաք, մնացածը դուք որոշեք»: Հարցին, թե ինքը իրավունք ունի՞ ցուցումներ տալու հանձնաժողովի անդամներին ու վստահված անձանց, ասաց. «Ես վստահված անձի թուղթ էլ ունեմ»: Դիտորդ Ռուզաննա Գրիգորյանի պնդմանն ի պատասխան, թե ինքը գրանցված չէ որպես վստահված անձ, պարոն Ալեքսանյանը լռեց ու հեռացավ ծիծաղելով. «Վստահված անձ էր, մեր թաղի տղա էր: Մոսո ջան, ոչ մի խնդիր մի ստեղծեք, Էդո ջան, լսա՞ր»: Դիտորդ Ռուզաննա Գրիգորյանը նաեւ դժգոհեց, որ իր աշխատանքը ՀՀԿ-ական տղաները խոչընդոտում են: Ի պատասխան՝ պարոն Ալեքսանյանը սկսեց հեռախոսազանգին պատասխանել ու դուրս եկավ տեղամասից: Հետո էլ պարզաբանեց. «Եկել եմ, որ ստեղ պրոբլեմ չլինի»: Մեր հարցին, թե Մալաթիա-Սեբաստիա համայնքի բոլոր տեղամասերը դո՞ւք եք վերահսկում, ասաց. «Չեմ վերահսկում, շտաբում էի, զանգեցին՝ եկա»:

slaq.am