Այսօր՝ օգոստոսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի բնակիչ, 27-ամյա Անուշավան Նուրիջանյանը Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենսիա» ռեստորանի հարևանությամբ իր վարած Nissan մակնիշի 22 TT 012 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել Հրազդան գետում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Նուրիջանյանն ու նրա ուղևոր, Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Վերոնիկա Կոթողյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվելու գետից և տեղափոխվելու է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

shamshyan.com