Այսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Կորյուն և Տերյան փողոցների խաչմերուկում՝ «ՑԻՏԱԴԵԼ» բիզնես-կենտրոնի դիմաց, բախվել են Audi A4 մակնիշի 34 CZ 679 համարանիշի, Opel մակնիշի 87 ZZ 222 համարանիշի, Lexus մակնիշի 58 CC 088 համարանիշի և Nissan մակնիշի L 2042 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Audi-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային գնդի 1-ին գումարտակի ծառայողները և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Ժամանել էին նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին տեղեկությունը ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է քննիչ Գեղամ Գալստյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

shamshyan.com