Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Mercedes G 500 մակնիշի 33 ԼՍ 800 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Երևանյան խճուղու հատվածում՝ «Փարաքար Շաուրմա»-ի դիմաց, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի 33 ՍD 894 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև Mercedes ML 320 մակնիշի 90 NM 066 համարանիշի և Range Rover մակնիշի 20 ՏՍ 977 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենաներին հարվածելուց հետո, «յաշիկի» վարորդը մոտ 600 մ առաջ է ընթացել, ավտոմեքենան թողել և, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ դիմել է փախուստի: Վթարի հետևանքով Opel-ի միջի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի հիվանդանոց: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդա դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Վթարի մասին Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կիոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանելու քննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են խորհրդավոր յաշիկի «անգլուխ» վարորդի, կայանված մեքենաների սեփականատերերի և վիրավոր ուղևորի ինքնությունը: Ժամանել էին նաև Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ- փրկարարները՝ 2 մարտական հաշվարկով:

shamshyan.com