Այսօր` հունիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 2.5 կմ հատվածում՝ Չոբանքյարա գյուղի վարչական տարածքում, բախվել են Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի բնակիչ, 25-ամյա Սեյրան Թազայանի վարած Mercedes մակնիշի 61 FT 001 համարանիշի և Վաղաշապատ քաղաքի բնակիչ, 47-ամյա Ալֆրեդ Վարդումյանի վարած Nissan մակնիշի 69 AT 069 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը մոտ 160 մետր առաջ է ընթացել, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջվել:

shamshyan.com