Ապարան-Վանաձոր ավտոճանապարհին այսօր՝ փետրվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՏԿԱԻՆ-ից:

Ըստ ՏԿԱԻՆ-ի Ապարան-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ 2107» և «ԴՈԴՋ» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով մահացել է 2 եւ վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվել եւս 2 հոգի:

ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացրին, որ 2 հոգու մահվան պատճառ դարձած վթարի առթիվ հարուցվել է քրական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 -րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Ըստ Shamshyan.com-ի՝ մահացածները մայր եւ որդի են, իսկ հիվանդանոց տեղափոխվածները՝ մահացած վարորդի կինը եւ 1-ամյա դուստրը: