Թուրքիայի ԱԳՆ-ը արձագանքել է ՌԴ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցին արված ուղերձի կապակցությամբ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, թե չնայած Պուտինին ուղղված բոլոր զգուշացումներին ու կոչերին, նա 1915-ը ցեղասպանություն է որակել։ «Այդ հայտարարությունը մերժում ենք ու խստորեն դատապարտում։ Իրավունքի խախտում հանդիսացող նման հայտարարությունները Թուրքիան անտեսում է։

Մտածում ենք, որ Ռուսաստանի կողմից Կովկասում, Միջին Ասիայում եւ Արեւելյան Եվրոպայում 100 տարվա ընթացքում իրականացրած զանգվածային ջարդերը, աքսորները եւ գոլոդոմորի նման պատժիչ գործողություններով հատկապես սեփական պատմության ընթացքում թուրք եւ մուսուլման ժողովուրդների դեմ անմարդկային վերաբերմունքը աչքի տակ անցկացնելիու ժամանակ Ռուսաստանը պետք է ամենալավը հասկանա թե ինչ է ցեղասպանությունը եւ դրա իրավական կողմը։

Գիտենք, որ Դուման սովորություն ունի 1995-ից այս կողմ ամեն 10 տարին մեկ հայկական պնդումներին աջակցող քաղաքական հայտարարություններ անել։ Այդ ավանդույթը պահպանող Դուման 2015-ի ապրիլի 24-ին հին որոշումների համատեքստում նոր հայատարարություն արեց։ Այդ հայտարարությունն էլ ենք դատապարտում։

Եթե այս թեմայում Ռուսաստանի կողմից անելու բան կա, ապա նա պետք է մի կողմ թողի կողմնակալությունը, աջակցի, որ Հայաստանն ու հայերը դրական արձագանքեն Թուրքիայի կողմից բարեկամական ու խաղարար կոչերին»,-նշվել է հայտարարության մեջ։

news.am