«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի համատեղ հայտնության հետ կապված երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարց տրվեց՝ Ծառուկյանը ՀՀԿ-ի համար այլեւս չարիք չէ՞, ինչին ի պատասխան ասաց. «ՀՀԿ-ի համար որեւէ մեկը չարիք չի կարող լինել… Իսկ բառապաշարը, խոսքը, մոտեցումները մի կողմից քաղաքական են, մյուս կողմից հռետորիկա են, մյուս կողմից էլ հասարակությանը հասկանալի դարձնելու գործիքներ»։

Իսկ դիտարկմանը, թե Ծառուկյանը շարունակում է ներկա չլինել ԱԺ նիստերին, Գ. Սահակյանը նշեց. «Ես դեռեւս չեմ անդրադարձել, չգիտեմ էլ՝ ինչ տեղեկանքներ է ուղարկել: Ըստ կանոնակարգ օրենքի՝ երբ նստաշրջանն ավարտվում է, ինչ-որ ժամկետ է տրված այդ բոլոր պարզաբանումները ԱԺ նախագահին զեկուցելու համար: Քննարկվում է եւ ըստ այդմ որոշում է կայացվում»:

Հարցին, թե թեեւ Ծառուկյանը ԱԺ նիստերին ներկա չի լինում, բայց անընդհատ տեսնում ենք ինչ-որ միջոցառումների, այսինքն տեսանելի է, որ հիվանդ չէ, եւ եթե բժշկի թուղթ ներկայացնի, անհավատալի կլինի, ԱԺ նախագահն արձագանեց. «Այսինքն եթե ամիսը մեկ անգամ լրատվության մեջ հայտնվում է Ծառուկյանը, ուրեմն հիվանդանալու առի՞թ էլ չպետք է ունենա, այդպե՞ս եք տրամաբանում: Համենայնդեպս ես չգիտեմ՝ նրա բացակայությունը հարգելի է, անհարգելի է, ժամանակը ցույց կտա, բայց տրամադրված ասեմ, որ չի կարելի անընդհատ մեկի հետեւից ընկնել եւ նորից փորձել եւ փորձաքար դարձնել»։

ՀՀԿ-ն շարունակո՞ւմ է կարծել, որ Ծառուկյանը քաղաքական առումով տգետ է։ Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ քաղաքական տեսակետից խնդիրը վերաբերում է ոչ ճշմարիտ գործողություններ կատարելուն, եւ այս առումով ՀՀԿ-ն իր դիրքորոշումը չի փոխել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում