Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն` ի դեմս պետ Ռոբերտ Նազարյանի, այսօր նոր աչքալուսանքն է տվել հայաստանյան հանրությանը 2015 թ. ապրիլի 1-ից առաջ: Բանն այն է, որ գրեթե յուրաքանչյուր տարի գարնանամուտին, հիմնականում ապրիլի 1-ից թանկանում են կենցաղային սպառման ծառայությունները` գազը, ջուրը, էլեկտրաէներգիան: Ահա այս անգամ էլ նոր թանկացման ցրցամը տրվել է առայժմ հոսանի մասով:

Իբրև թե ՀԷՑ-երը, որ պատկանում են ռուսական ՌԱՈ ԵԷՍ ընկերությանը, որոնք մասնավորեցվել են 2002 թվականին՝ նախ ինչ որ օֆշորային ծագում ունեցող, իրականում հայաստանցի օլիգարխ – պատգամավոր Հարություն Փամբուկյանին պատկանող «Միդլենդ Ռեսուրսիզ» ընկերությանը, որն էլ հետո ցանցերը վաճառեց ՌԱՈ ԵԷՍ-ին, հայտնվել է տնտեսական կոլապսի մեջ: Թանկացման մասին կարելի է ասել առաջին ահազանգն է այս գարնանը, երբ հանրության մեծամասնությունն ավարտում է կեցության վայրը ջեռուցելու ժամանակաշրջանը, որից հետո թանկացումը զգացնել չի տալիս ապրիլից հետո մինչև հաջորդ ձմեռ:

Այն բանից հետո, երբ սատկացվեց նոր ընդդիմադիր շարժումը, որ հերթական անգամ հորջորջվել էր Համաժողովրդական շարժում, ամեն ինչ այլևս կարելի է մերօրյա քրեաօլիգարխիկ իշխանություններին, ու չկա դրա դեմն առնող, դրան ընդդիմացող որևէ կազմակերպված ուժ: Ինչպես այսօր մեկ այլ առիթով մեջբերում էր ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը, ինչպես ասվում է «Կովկասի գերուհին» կինոնկարում, կարծես կովկասյան սովորույթ է, մարդիկ, կամ` նրանց մի փոքր հատվածը ՀԾԿ հանձնաժողովի առաջ ցույց կանի, մի քիչ կջղաձգվի, սակայն ինչպես միշտ, կանեն այնպես, ինչպես սրտներն ուզի, որովհետև այդ ցույցերն այդպես էլ կմարեն, ու սոցիալական բունտ այդպես էլ չի արթնանա Հայաստանում, որովհետև յուրաքանչյուրի վախի տիրութ մտցված է այլևս, որ եթե Երևանում լարված իրավիճակ ստեղծվի, ապա սահմանում իրավիճակը բազմապատիկ կլարվի: Սոցիալական բունտի հնարավոր մասնակիցների մի մասը զավակ կամ հարազատ ունի Հայական բանակում ու նրա անվտանգության մասին է մտածում, մի մասն Արցախի ազատագրումը գնահատում է այնքան, որ հերթական անգամ կարող է զավակի բերանից կտրել ու վճարել հայաստանյան ռազմավարական նշանակության օբյեկտը կոնցեսիոն կառավարման հանձնված ռուսական ընկերությանը, միայն թե Ղարաբաղն այդ ճանապարհով չկորցվի:

Իրականում պարզապես անողնաշարություն է յուրաքանչյուրի կողմից, ովքեր կարծես սովորույթի ուժով ամեն բան կուլ են տալիս ու ծանրացող սոցիալական բեռի տակ կքում են` անհույս ու աննպատակ, մի տեսակ սպասում կա հանրության մեջ, թե վերին հեռուներից բարի քեռիներ պիտի գան ու հայրենիք – բնակավայրը շտկեն, ազատագրեն, սոցիալական արդարություն հաստատեն: Ու այդպես էլ համընդհանուր չի հակադարձվի, թե իսկ նայե՞լ եք, դիտարկե՞լ, թե որքան կուշտ ու կուռ են այդ նույն ՀԷՑ-երի ընդամենը շարքային էլեկտրիկները, ցանցերի ինժեներներն ու տնօրենները, որոնք էլեկտրաէներգիա են սպասարկում լայն հասարակությանը, յուրաքանչյուր ընտանիքներին առանձին – առանձին: Նրանք են, որ հանրապետությունում անշարժ գույք են ձեռք բերում ու միջին առևտուր իրականացնում, մինչդեռ պարզվում է, որ բուն ՀԷՑ-երը տնտեսական խնդիրներ ունի, անգամ Ռոբերտ Նազարյանի թողտվությա՞մբ:

mitk.am