Հայազգի երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) Twitter սոցցանցի իր էջում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել, որով Թուրքիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել այն: Գրառումներից մեկում նա ներկայացրել է իր տատիկի պատմածները, որտեղ գրված են, թե ինչպես են թուրքերը մտել իրենց գյուղ, կանչել հանդիպման, ապա` սպանել տղամարդկանց, բռնաբարել կանանց և աղջիկներին: Իսկ մեկ այլ գրառման մեջ նա նշել է. «Ես զայրացած չեմ (կամ չեմ մեղադրում) Թուրքիայի ժողովրդի վրա մի բանի համար, որը տեղի է ունեցել 100 տարի առաջ, բայց կարծում եմ, որ Թուրքիայի կառավարությունը պետք է ճանաչի»:

armlur.am