Ռուսաստանը 2016թ. հունվարի 1-ից կասեցնում է Թուրքիայի հետ անվիզա ռեժիմը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«ՌԴ ղեկավարությունը որոշել է կասեցնել անվիզա ռեժիմը, որը հիմա գործում է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ։ Որոշումն ուժի մեջ կմտնի եկող տարվա հունվարի 1-ից»,- ասել է Լավրովը։

Նախարարը նշել է, թե դա մտացածին սպառնալիք չէ։ «Ընդհակառակը սպառնալիքները շատ իրական են, մենք ամենայն պատասխանատվությամբ հայտնում ենք այդ մասին»,- նշել է նա։

news.am