Բրիտանական հեղինակավոր International Business Insider պարբերականը հրապարակել է Սայմոն Հեֆֆերի հոդվածը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի ու Քիմ Քարդաշյանի կողմից թուրքական քարոզչամեքենային հասցված ուժգին հարվածի մասին։ Ձեզ ենք ներկայացնում այս ուշագրավ հոդվածի ամբողջական թարգմանությունը։

Որոշ երկրներում այնքան անհանդուրժողական են Հոլոքոսթը մերժողների հանդեպ, որ դա քրեականացնում են։ Հնչել են կոչեր նույնն անելու Բրիտանիայում, սակայն, բարեբախտաբար, մենք խուսափել ենք նման ծանր ու ցուցադրական դիրքորոշում որդեգրելուց հիմարների խոսքի ազատության հանդեպ։

Մենք գերադասում ենք նացիստների իրագործած ցեղասպանությունը հերքողներին դիտարկել որպես հիմարների կամ որպես այլ ավելի վատ մարդկանց, ու տիպիկ բրիտանական ձևով համոզում ենք, որ նման մարդկանց պարսավելն ու կշտաբելն իրենց վիրավորական հայացքների համար ինքնին բավականաչափ խիստ պատիժ է ու անվճար է։

Դժբախտաբար, չկա թուրքերի ձեռքում մեկ դար առաջ հայերի հետ կատարված կինոխրոնիկան, որպեսզի համեմատենք այն առկա տեսանյութերի հետ, որոնք նկարագրում են, թե ինչ է կատարվել Աուշվից, Բելսեն և նացիստական այլ մահվան ճամբարներում։ Այդ իսկ պատճառով թուրքերն առայօր վիճարկում են, որ Օսմանյան կայսրությունը ցեղասպանություն է իրականացրել հայերի հանդեպ 1915 թվականին։

100 տարվա ժխտողականություն
Հայերը համարում են, որ սա իրենց Հոլոքոսթն է, և երբ մի ամբողջ ազգ ժխտում է այն, ինչ կատարվել է, ապա այդ ժխտումն իրոք մեծ ու զարմացնող մասշտաբներ է ստանում։ Պատկերացրեք, թե ինչ կզգային հրեաները, եթե ժամանակակից Գերմանիան, ընդ որում՝ պետական մասշտաբով, այլ ոչ թե մի խումբ խելագար հակասեմիթականների մակարդակով, հայտարարեր, որ երբեք չի եղել նման բան, որ գերմանացիները հրեաների ցեղասպանություն կազմակերպեն, և դուք կհասկանաք, թե ինչ են զգում հայերը և Թուրքիային համակրողները, մի պետության, որը շուտով կնշի ժխտողականության հարյուր տարին։

Այնպես որ, ծափահարություններ Ֆրանցիսկոս պապին, ով կիրակի օրը հղում արեց թուրքերի իրականացված «գենոցիդին»՝ իմանալով, որ «գ» տառով սկսվող բառի գործածումը կկատաղեցնի թուրքերին։ Թուրքերը ոչ միայն հերքում են, որ որևիցե նման բան է տեղ գտել, այլև պնդում են, որ հենց թուրքերն են նման դաժան վերաբերմունքի արժանացել հայերի կողմից։

Պատմական կոնսենսուսը կայանում է նրանում, որ 1.5 միլիոն հայեր են սպանվել։ Շատ երկրներ ճանաչում են սա որպես ցեղասպանության ակտ։ Նույնն էլ անում էր Հռոմի պապ Հովհաննես Պողոս Բ-ն, ով համապատասխան հռչակագիր տարածեց 2001 թվականին։ Ֆրանցիսկոսն ընտրեց իր նախորդողի հռչակագրի բառերը և մեջբերեց դրանք, բայց անգամ դա դժգոհություն առաջացրեց թուրքերի մոտ, ովքեր անմիջապես հետ կանչեցին իրենց դեսպանին Վատիկանից ու պահանջեցին Անկարայում Վատիկանի ներկայացուցչից, որպեսզի պարզաբանումներ արվեն։

Սուրբ Պետրոսի տաճարում իրականացված զանգվածային սպանդի զոհերի հիշատակման պատարագին, որին բազմաթիվ հայեր մասնակցեցին, Ֆրանցիսկոսը հռետորական համեմատական անցկացրեց 70 տարվա վաղեմության իրադարձությունների հետ։ Նա մասնավորապես նշել է. «Մենք հիշատակում ենք այդ ողբերգության հարյուրամյակը, այդ անողոք ու անիմաստ սպանդի, որին ստիպված էին դիմակայել ձեր նախնիները: Անհրաժեշտ է և իրապես պարտք է` հարգելու նրանց հիշատակը, քանի որ եթե այդ հիշողությունը թոշնի, կնշանակի, որ չարիքը թույլ է տալիս, որ վերքերն արնահոսեն»:

Թուրքիան շարունակում է հեռու լինել իր պատմական մեղքն ընդունելուց: Երկրի արտգործնախարար Մեվլութ Դավութօղլուն թվիթերով բնութագրել է Պապի հայտարարությունը որպես «հեռու իրացվական ու պատմական իրականությունից» և ասել է, որ Պապն այս կերպ սերմանում է «Անհանդուրժողականություն ու ատելություն` անհիմն մեղադրանքներ առաջ քաշելով»:

Սա կարծես հետքայլ է 2014 թվականին թուրքական վարչապետ Ռեջեփ Թեյիփ Էրդողանի արած քայլից, երբ վերջինս ցավակցել էր այն հայերին, ում նախնիները դարձել էին այս իրադարձությունների զոհ: Թուրքիան ոչ միայն վերագրում է զոհերը մեծ պատերազմի ճակատամարտներին, որոնք թուրքերի կյանքեր ևս խլել են, այլև այնտեղ պնդում են, որ պատմական կոնսենսուսի առարկա հանդիսացող թվերը շատ են ուռճացված:

Հիմար դրություն

Թուրքիան մինչ օրս էլ ջանք ու եռանդ չի խնայում` այլ պետություններին ցեղասպանությունը չճանաչելու ուղղությամբ տարվող լոբբինգի համար, բայց ձախողվել է դրանցից շատերի պարագայում: Ամերիկան չի օգտագործում այս տերմինը պաշտոնապես, բայց ոչ նրա համար, որ չի հավատում դրա ճշգրտությանը, այլ որովհետև չի ուզում վիրավորած լինել իր համար կարևորագույն դաշնակից հանդիսացող Թուրքիային, երբ Մերձավոր Արևելքն այսպիսի ցնցումների մեջ է:

Վատիկանը, որը ևս շահագրգռված չէ, որպեսզի տարածաշրջանում կոնֆլիկտը զարգանա, ևս շահագրգռված է Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալու մեջ, բայց ոչ Թուրքիայի պատասխանատվությունը չտեսնելու տալու գնով:

Հայաստանում պատրաստվում են ցեղասպանության հիշատակման օրվա միջոցառումներին ապրիլի 24-ին: Անցած շաբաթ Քիմ Քարդաշյանը և նրա քույրը Երևանում էին, որպեսզի ծաղիկներ դնեին զոհերի հուշակոթողին, իսկ ողջ այդ միջոցառումը ֆիքսվել է քույրերի հեռուստատեսային ռիալիթի շոուի համար, այնպես որ շատերը, ովքեր իրազեկված չեն կատարված դաժանությունների մասին, շուտով կիրազեկվեն:

Քարդաշյանների և Պապի համադրությունը քարոզչական աղետ է ստեղծում Թուրքիայի համար, և դա այն ժամանակ, երբ այդ երկիրն անում է հնարավորը, որպեսզի ներկայանա որպես քաղաքակիրթ ազգերի ընտանիքի պատասխանատու ու պրոգրեսիվ անդամ:

Նրանք, ում հետաքրքրությունը շարժվել են Քարդաշյաններն ու Պապ Ֆրանցիսկոսը, կարող են ընդամենը մի քանի րոպեում համացանցում գտնել անթիվ դրվագներ, թե ինչպես են թուրքերը խաչում հայերին նրա համար, որ վերջիններս քրիստոնյաներ էին մահմեդական կայսրությունում, ինչպես նաև լուսանկարներ, որտեղ պատկերված են կախաղան հանված հայերը և այլ դաժան դրվագներ, որոնք դժվար է շփոթել ճակատամարտի բովում զոհված մարդկանց հետ։

Լավ արձանագրված է նաև այն փաստը, որ Օսմանյան իշխանությունները 1914 թվականին բանտերից ազատ էին արձակել դաժան հանցագործների հատուկ նրա համար, որպեսզի դրանցից ջոկատներ կազմավորեն և ուղարկեն հայկական տարածքներ, որտեղ այդ հանցագործները կմորթեին տեղաբնակներին։ Վարժեցված մարդասպաններին ասվել էր, որ հայերը համագործակցում են ռուսների հետ, որպեսզի Թուրքիան պարտվի։

Հայ մտավորականները ձերբակալվում էին և տանջահար արվում, մինչև մահապատժի ենթարկվելը և ձեռքերի ու ոտքերի եղունգների քաշումն ու կուրացումը սովորական բան էին։ Մասսայական տեղահանումներ էին տեղ գտնում, սպանություններ ու դիտավորյալ սովի էին մատնում մարդկանց։ Հազարավոր մարդկանց դիակները ծածկում էին դաշտերը, իսկ նորածիններին ողջ-ողջ նետում ժայռերից։ Ամեն ինչ այնպես էր, ասես Հիտլերն էր կամակերպել այս ամենը։

Եթե Թուրքիան չի տեսնում, թե ինչ հիմար ձևով է այն ներկայացնում իր ժողովրդին այսօր՝ շարունակելով ժխտել այս դաժանությունները, ապա հույս չկա, որ նման երկիրը երբևէ մաս կկազմի քաղաքակիրթ աշխահրի։ Շատ թուրքեր այսօր քաջատեղյակ են, թե ինչ է կատարվել ու ամաչում են իրենց երկրի քաղաքական առաջնորդների հիմար դիրքորոշումից։ Հարյուրամյակն իդեալական պատրվակ է պատմական մեղքն ընդունելու ու ներողություն խնդրելու համար, և Գերմանիան կարող է օրինակ ծառայել այս առումով։

blognews.am