Ռուսաստանի նախագահի հատուկ հանձնարարությամբ ստեղծվել է պետական ազգային քաղաքականության տեղեկատվական աջակցման հարցերով հանձնաժողով, որը գործելու է ՌԴ նախագահին առընթեր ազգամիջյան հարցերի խորհրդին կից։ Այդ հանձնաժողովի նախագահ է նշանակվել «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը։ Նոր հանձնաժողովի գործունեությունը նպաստելու է ազգամիջյան հարցերում պետական ազգային քաղաքականության իրացման արդյունավետության բարձրացմանը։

Պուտինի մեկ այլ հրամանագրով Արա Աբրահամյանը նշանակվել է Ռուսաստանի օրվան, Ազգային միասնության, Ղրիմն ու Սևաստոպոլը՝ Ռուսաստանին միանալու օրվան նվիրված միջոցառումները համակարգող աշխատանքային խմբի անդամ։

Նշենք, որ Արա Աբրահամյանը 2012-ից ՌԴ նախագահին առընթեր ազգամիջյան հարցերի խորհրդի անդամ է։

news.am