Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Բլազիոն հայտնել է, որ քաղաքի կողմ է շարժվում պատմության ամենասաստիկ ձնաբքերից մեկը, փոխանցում է CNN-ը:

Ըստ նրա՝ Նյու Յորքի բնակիչները պետք է պատրաստ լինեն վատթարագույնին: Նա հավելել է, որ այժմ ժամանակն է պատրաստվելու արտակարգ եղանակային պայմաններին, որոնք սպասվում են առաջիկայում: Քաղաքապետը բնակիչներին խնդրել է փողոց դուրս չգալ առանց ծայրահեղ անհրաժեշտության եւ հնարավորինս չօգտվել տրանսպորտից, փոխանցում է Gazeta-ն:

ԱՄՆ ազգային օդերեւութաբանական ծառայությունը նախազգուշացրել է Նյու Յորք, Նյու Ջերսի, Քոնեքթիքութ, Փենսիլվանիա, Մասաչուսեթս եւ Մեն նահանգներում սաստիկ ձնաբքի մասին: Այդ գոտում բնակվում է շուրջ 30 մլն մարդ:

news.am