Առաջատար ֆուտբոլային կայքեր՝ goal.com-ը, Whoscored.com-ը և գերմանական առաջատար կայքեր բարձր գնահատականներ են տվել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝  Բունդեսլիգայի 32-րդ տուրում «Հերթայի» դեմ խաղում:

goal.com-ը հայ ֆուտբոլիստին գնահատել է 4 (5 միավոր), իսկ whoscored.com-ը 8.6 (10 միավոր), իսկ ահա «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն խոսել է մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Ես պաշտում եմ ֆուտբոլը, և երբ տեսնում եմ, թե ինչպես է խաղում Մխիթարյանը, սիրտս ուրախանում է: Նախորդ մրցաշրջանում նա դարձավ 13 գոլի և 9 գոլային փոխանցման հաղինակ. դա հիանալի արդյունք էր նորեկի (Մխիթարյանի խմբ.) համար, ով ստիպված էր հարմարվել նոր պայմաններին, այս մրցաշրջանում Մխիթարյանն այնքան էլ հաջող հանդես չէր գալիս, սակայն դա չի նշանակում, որ այժմ պետք է հաստատենք, որ նա չի համապատասխանում մեզ: Դա անմտություն կլիներ»:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ խաղին և դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ, որից մեկը՝ երկրորդ խաղում անընդմեջ, անկյունային հարվածից: Իսկ «Բորուսիա – Հերթա»  դիմակայությունը ավարտվել է 2-0 հաշվով:

footballnews.am