Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, «Սանիթեք» ընկերության մոտ 30 աղբատարների վարորդներ հավաքվել էին «Էրեբունի» թանգարանի մոտ:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նրանք ասացին, որ ըստ իրենց հետ կնքված պայմանագրի՝ իրենք պետք է աշխատեն 8-10 ժամ, որի համար նրանք ստանալու են 150.000 ՀՀ դրամ, իսկ ղեկավարությունը նրանցից պահանջում է աշխատել 14-16 ժամ և արտաժամ աշխատելու համար գումարը չեն ավելացնում:
Վարորդները ասացին նաև, որ այս ամսվա գումարը ստանալու ժամանակ պահանջել են ավելի վճարեն իրենց, սակայն ղեկավարությունը ասել է. «Ուզում եք, ուզեք, չէ, դուրս եկեք աշխատանքից»:
«Մենք էլ որոշեցինք բոլորս դուրս գալ: Մենք ընտանիք ենք պահում: Ո՞նց կլինի, սաղ օրը կեղտի մեջ աշխատացնեն, մեծ բեռնատարները գիշերով նեղ ճանապարհներով վարենք, մի հատ էլ քիչ վճարեն: Մեր պահանջն է՝ կամ ավելի աշխատելու համար բարձրացնում են աշխատավարձը, կամ էլ, ըստ պայմանագրի, նշված ժամերին թող աշխատենք». ավելացրեցին աշխատակիցները: SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը նշված խնդրի շուրջ: