Երեւանի Բաղրամյան պողոտայում գտնվող «Անելիք» բանկի մասնաճյուղի դիմաց, նոյեմբերի 11-ի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ մի խումբ կանայք բանկի դիմաց վեճի են բռնվել, որն այն աստիճանի է թեժացել, որ նրանք սկսել են ծեծել միմյանց:

Ըստ ականատեսներից մեկի, առավել երիտասարդ կանայք երրորդին հարվածներ հասցնելով` տապալել են գետնին, քաշել մազերից, ճանկռել: Ներկաներին չի հաջողվել կանանց բաժանել, նրանք ստիպված ահազանգել են իրավապահներին:

Դեպքի վայր են մեկնել մի խումբ ոստիկաններ:

Այս միջադեպը մեզ հետ զրույցում հաստատել են նաեւ ոստիկանությունից` նշելով, որ կատարվում է հետաքննություն: Տեղեկացանք, որ կանանց վնասվածքների հետ կապված նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: