69 տարեկանում մահացել է հույն երգիչ Դեմիս Ռուսոսը, հայտնել է ֆրանսիական Le Figaro պարբերականը՝ մեջբերելով նրա դստերը՝ Էմիլիին։ Երգիչը մահացել է կիրակի գիշերը, սակայն այս ցավալի լուրը տարածվել է այսօր։

Դեմիս Ռուսոսը մի շարք համաշխարհային հիթերի հեղինակ է՝ Goodbye my Love, Goodbye, Forever and Ever, From Souvenirs to Souvenirs, My Only Fascination եւ այլն։

Վերջին շրջանում Ռուսոսը ապրում էր եւ Հունաստանում, եւ Ֆրանսիայում։

style.news.am