Տավուշի մարզի Կողբ գյուղում այսօր՝ հունվարի 19-ին, 77-ամյա ծերունի է պարանից կախվելու միջոցով ինքնասպանություն գործել:

NEWS.am-ին Կողբի գյուղապետ Արամայիս Աբովյանը հայտնեց, որ ծերունու դին հայտնաբերել է հարեւանը:

«Տղամարդը միայնակ էր բնակվում, վերջին շրջանում էլ առողջական խնդիրներ ուներ»,- ասաց գյուղապետը;

Նախնական տեղեկություններով, տղամարդն ինքնասպանություն է գործել տան նկուղի առաստաղից պարանով կախվելու միջոցով: