Հուլիսի 27-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Կարեն Ս.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել իր կնոջ` 1987 թ. ծնված Անժելա Պ.-ի, կնոջ քրոջ` 1980 թ. ծնված Քրիստինե Պ.-ի եւ վերջինիս դստեր` 1999 թ. ծնված Սիրուհի Գ.-ի մարմինների տարբեր մասերին` պատճառելով բազմաթիվ վնասվածքներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նույն օրը, ժամը 04.30-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ վերջիններս տեղափոխվել են բուժօգնության: Ըստ բժշկի տեղեկանքի` Անժելա եւ Քրիստինե Պ.-երը ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:

Հանցագործության գործիք խոհանոցային դանակը Կարեն Ս.-ն ինքնակամ ներկայացրել է բաժին:

Կարեն Ս.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

news.am