Ֆիզիկական սիրուց առաջ նախերգանքը զույգերի մոտ, որպես կանոն, հավասարաչափ չի կարևորվում: Շատերին է հայտնի կատակն այն մասին, որ տղամարդը լամպ է` արագ վառվում և նույնքան արագ մարում է, մինչդեռ կինը արդուկ է`տաքանալու համար նրան երկար ժամանակ է պետք, նույնքան երկար ժամանակ էլ պահանջվում է սառչելու համար:

Դա է պատճառը, որ նախերգանքի ու քնքշանքների անհրաժեշտությունն ավելի շատ զգում են իգական սեռի ներկայացուցիչները: Այն, որ տղամարդը չի ցանկանում ժամանակ վատնել նախերգանքի վրա, կանանց մեծ մասն ընդունում է որպես սիրո բացակայության ապացույց:  Հոգեբանները նախերգանքի բացակայությունը խորհուրդ չեն տալիս կապել սիրո բացակայության հետ: Դա պարզապես կարող է վկայել ձեր զուգընկերոջ եսակենտրոնության մասին:

Առողջ սեքսուալ հարաբերություններում նախերգանքը ֆիզիկական մերձեցման պարտադիր բաղադրիչն է: Այն կարող է խթանել կամ արգելափակել հարաբերությունների զարգացումը: Եթե ձեզ չի գոհացնում նախերգանքը, մասնագետները խորհուրդ են տալիս առանց վարանելու այն քննարկել զուգընկերոջ հետ: Անկեղծ եղեք ձեր ցանկություններն արտահայտելու մեջ: Մի խուսափեք փորձարկել ու նոր զգացողությունների մասին կիսել միմյանց հետ ձեր ապրումները: Հակառակ դեպքում ֆիզիկական սիրուց ձեր սպասելիքները չեն արդարանա, իսկ զուգընկերոջ համար այդպես էլ գաղտնիք կմնա դրա պատճառը:


Աղբյուր՝ www.slaq.am