Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 22 շենքի 4-րդ հարկում այսօր՝ դեկտեմբերի 13-ին, հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով ամբողջությամբ այրվել է Վ. Վ.-ին պատկանող բնակարանը՝ գույքով (40 քմ):

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, ահազանգը ստացվել է ժամը 08.36-ին, դեպքի վայր Է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը:

Հրդեհի հետևանքով շենքի 5-րդ հարկի բնակիչներից մեկը ծխահարվել է. վերջինիս շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.54-ին, մարվել՝ 09.06-ին:

news.am