Սեքսապաթոլոգիայի օրվա կապակցությամբ Հայելի ակումբում հրավիրված ասուլիսին   սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն ասաց,որ համացանցն այժմ լայն հնարավորություններ է տալիս տեղեկություններ ստանալ սեռական կյանքի մասին:

«Այստեղ միայն մի խնդիր կա. այդ նյութերի մեծ մասը դատարկաբանություններ են և գրված են ոչ պրոֆեսիոնալ մարդկանց կողմից: Այս պարագայում նման կայքերը կարող են վտանգ առաջացնել ընթերցողի առողջության համար:Առաջին սեռական հարաբերությունների տարիքր նվազել է, Վրեժ Շահրամանյանի տեղեկացմամբ, եթե այն ժամանակ միջին տարիքը տղաների համար 18-ն էր, այժմ 16-ը:Հիմա մթնոլորտը սեռականացվել է. այսօրվա երիտասարդները ուզում են շուտ հասնել այդ կետին»,-ընդգծեց Վրեժ Շահրամանյանը:

Այն հարցին, թե ինչ խնդիրներով են առավել հաճախ դիմում սեքսոպաթոլոգին, Վրեժ Շահրամանյանը պատասխանեց. «Տղամարդիկ առաջին հերթին դիմում են պոտենցիայի հարցով. սեռական անկարողության խնդիրը ոչ միայն մեծերին է անհանգստացնում, այլ նաև շատ երիտասարդների»:

 


Աղբյուր՝ hayeli.am