Այսօր՝ հունվարի 23-ին, Ռուսաստանի Մինվոդի քաղաքում ձերբակալել են հատուկ նշանակության զորքերի ռուս զինծառայող Դմիտրի Սիդորենկոյին զանգվածային ծեծկռտուքի ընթացքում սպանած հային՝ Միքայել Գրիգորյանին:

Այս մասին հայտնում է «Ռոսբալտ» գործակալությունը:
Համաձայն տեղեկատվության` ծեծկռտուքը սկսվել է Մինվոդիի կարաոկե բարերից մեկում՝ հունվարի 21-ին: Կռվել են հատուկ նշանակության զորքերի հինգ զինծառայողներ և մոտ 25 տեղացիներ: Վեճի արդյունքում սպանվել է Դմիտրի Սիդորենկոն: Ինչպես հայտնել են ռուս զինծառայողները և վկաները՝ վիճաբանությունն առաջացել է Գյումրիի ողբերգության մասին խոսակցությունից հետո:
Մինվոդիի իրավապահ մարմինների աշխատակիցները բերման են ենթարկել 23-ամյա Միքայել Գրիգորյանին: Տեղեկատվություն կա, որ երիտասարդն արդեն ընդունել է իր մեղքը:
Մեկ այլ հայ՝ Կարեն Թովմասյանը, ով, ինչպես փոխանցվում է, ևս մասնակցել է ծեծկռտուքին, մինչ այժմ չի հայտնաբերվել:

Նյութի աղբյուր