ՀԱՐՑ: Իմ անդամի գլխիկն ու մաշկը ինչ-որ թելիկով միացած են իրար, և սեռական ակտի ժամանակ այդ թելիկը ցավում է ու թվում է՝ շուտով կպոկվի: Ո՞րն է պատճառը:

ՊԱՏԱՍԽԱՆ: Այդ հատվածը կոչվում է ՍԱՆՁԻԿ, որը, սովորաբար, չի վնասվում: Կամ կարող է վնասվել կարճ լինելու պատճառով կամ կոպիտ և անզգույշ ներհրումներից:

Երբեմն այն կարող է լինել կարճ՝ դրանով իսկ կանխելով անդամի եզրային մաշկի դեպի հետ տեղաշարժն ու առնանդամի գլխիկի լիարժեք բացումը:

Այդ դեպքում գրգռման և սեռական հարաբերության ժամանակ կարող են առաջանալ ցավեր, տհաճ ու անհարմարավետ զգացողություն:

Այս բոլորը ունեն բացասական ազդեցություն տղամարդու սեռական կյանքի և ինքնավստահության վրա:
Կարճ սանձիկի դեպքում գրգռման ժամանակ դժվարանում է առնանդամի ներհրումը հեշտոցամուտք:

Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս,
սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու
Հեռախոս՝ 093-47-07-07