Ընտանիքի միջազգային օրվա առթիվ լրագրողների հետ հանդիպման ժամանակ բժիշկ Վրեժ Շահրամանյանը նշեց, որ ժամանակակից իրականությունը փոխել է այսօրվա ընտանիքի մոդելը, քանի որ փոխվել է նաև կին-տղամարդ հարաբերությունները:
«Կայուն ընտանիքը պետության գրավականներից մեկն է, քանի որ հետագա զարգացումները կախված է ընտանիքի ամրությունից: Վերջին շրջաններում շատ են դիմում ամուսնալուծությունների համար»,-նշեց բժիշկը:
Ըստ Վրեժ Շահրամանյանի՝ ամուսնալուծութան հիմնական պատճառներից մեկը՝ պատասխանատվության բացակայությունն է:
Բժիշկը նաև անդրադարձավ մեկ այլ խնդրի, որը կապված է սեռական կյանքում հայացքների, նախընտրությունների հետ: «Մենք երկար ժամանակ ապրել ենք փակ համակարգում, հիմա էլ ինֆորմացիայի հեղեղ է, որը բացասական է անդրադառնում: Ամուսնական կյանքում բախվում են լուրջ խնդիրների, քանի որ այն ինչ տեսնում են համացանցով, խանգարում է իրական սեռական հարաբերություններին»,-հավելեց բժիկը:
Ամուսնական մյուս պատճառը բժիշկը նշեց արտագնա աշխատանքի գործոնը, երբ տղամարդու երկարատև բացակայության արդյունքում, կինը շատ հարցերում փոխարինում է ամուսնուն:

operativ.am