Աժմյան Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Վանի Չալդըրան շրջանում արդեն 8 օր է` չեն կարողանում հայտնաբերել կորած անչափահաս աղջիկների:

Ըստ Hurriyet-ի՝ ոստիկանության աշխատակիցները հայտնել են, որ անչափահասների ընտանիքները երեկ են այդ մասին հայտնել ոստիկանությանը:

Վանից մոտ 110 կմ հեռու` Իրանի սահմանին գտնվող Չալդըրան շրջանում Հաֆիզե Հաթուն Անատոլիայի քոլեջում սովորող 4 անչափահասները (15-18 տարիքային սահմաններում) ուսանողական տնից հեռացել են՝ տեղեկացնելով պատասխանատուներին: Գիշերվա ժամերին, երբ աղջիկները չեն վերադարձել, ուսանողական տան աշխատակիցներն այդ մասին տեղեկացրել են նրանց ընտանիքներին, ովքեր իրենց միջոցներով փորձել են գտնել նրանց, սակայն, չհասնելով արդյունքի, դիմել են ոստիկանության:

Վանում աղջիկներին գտնելու ուղղությամբ մեծածավալ գործողություն է սկսվել:

hartak.am