Գյումրիում մեկնարկել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Գյումրեցիները պաստառներով, “ոչ թալանին”, “Մենք ենք տերը մեր երկրի”, “Ամոթ, ամոթ” վանկարկելով, կենտրոնական հրապարակին հարող տարածքից շարժվեցին դեպի Գյումրու քաղաքապետարան, նրանք իրենց դժգոհությունների մասին նամակ փոխանցեցին Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին:

Այս պահին երթի մասնակիցները շարժվում են դեպի Շիրակի մարզպետարան:
Առավել մանրամասն՝ մի փոքր ուշ:

Հիշեցնենք, որ այսօր շատ մարզերում, քաղաքներում բողոքի ակցիաներ, հանրահավաքներ ու երթեր են կազմակերպվել` ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման նախաձեռնությանը: Երևանում` Ազատության հրապարակում, հանրահավաքը կմեկնարկի 19:00-ին:

ankakh.com