Այսօր՝ մայիսի 20-ին, երեկոյան անհայտ անձը կամ անձինք Գորիս-Կապան ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում կրակոցներ են արձակել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի Lexus մակնիշի 77 LN 077 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցների արդյունքում վնասվել է ավտոմեքենայի դիմապակին, կրակոցի հետքեր կան նաև ավտոմեքենայի աջ և ձախ կողային մասերում: Ըստ տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան և մեքենայում է եղել նաև մարզպետ Ս. Խաչատրյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` նշված ավտոմեքենան հաշվառված է Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի բնակիչ 42-ամյա Վարդան Բարսեղյանի անվամբ: Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ինչպես նաև Գորիսի քննչական բաժնի քննիչները, տեղի ոտիկանության փորձաքրեագետները, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր-օրի 34-104 (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք զինամթերք կրելը պահելը օգտագործելը) հատկանիշներով: Մանրամասները՝ քիչ ուշ:

shamshyan.com