Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր է ժամանել ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Գեղամ Աթաբեկյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջ-փրկարարները նշված տան տանիքում հայտնաբերել են 52-ամյա Ա. Ա.-ի դին: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ նա ամուսնացած էր, ուներ 1 տղա, 1 աղջիկ և ունեցել է առողջական խնդիրներ: Նրա դին հայտնաբերել է տղան: Այս պահին նշված վայր են ժամանել նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնի քննիչները: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

shamshyan.com