Երեւանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Խորհրդաժողովին քննարկելու են ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլեւ պայքարը ցեղասպանությունների դեմ ողջ աշխարհում։ Միջոցառման համակարգողը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն է։

Ֆորումի ընթացքում քննարկվելու են միջազգային իրավունքում մարդկության հանդեպ հանցագործությունների կանխարգելման միջոցների զարգացմանը, ցեղասպանությունների հետեւանքների վերացմանը եւ պատասխանատվության խնդիրներին վերաբերող հարցեր:
Նախատեսվում է խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության լիագումար նիստ, որի ընթացքում ելույթներով հանդես կգան խորհրդարանական պատվիրակությունների ներկայացուցիչներ:

Ֆորումին մասնակցելու է մոտ 600 մասնակից՝ հինգ տասնյակ երկրներից։

news.am