Ճանապարհային երթեւեկության բարելավման նպատակով, հապաղումներից եւ հնարավոր խցանումներից խուսափելու համար 2015 թվականի օգոստոսի 1-ից Երեւան քաղաքի Տերյան եւ Կողբացի փողոցների Արամի ու Թումանյան փողոցների միջեւ ընկած հատվածներում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Տերյան եւ Կողբացի փողոցների վերոհիշյալ հատվածներում երթեւեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Տերյան փողոցում՝ Արամի փողոցից դեպի Թումանյան փողոց, իսկ Կողբացի փողոցում՝ Թումանյան փողոցից դեպի Արամի փողոց ուղղություններով:

News.am