Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում այսօր՝ հոկտեմբերի 15-ին, դժբախտ դեպ է տեղի ունեցել. 2-ամյա երեխան ընկել է ջրհորը:

ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ժամը 16.31-ին տեղեկատվություն է ստացվել, որ երեխա է ընկել ջրհորը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ երեխան ընկել է գյուղի 1-ին փողոցի Ա. Օ.-ին պատկանող թիվ 22 տան բակում փորված ջրհորը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ջրհորից դուրս են բերել 2013 թ. ծնված Ա.Օ.-ի դին: