Հայ-ադրբեջանական սահմանին այս գիշեր հանգիստ է եղել, լարվածությունն զգալիորեն թուլացել է: Այս մասին այսօր` ապրիլի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հակառակորդի կողմից կրակոցներ եղել են, բայց շատ քիչ: Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը զգալիորեն թուլացել է»,-ասաց նա: