Այսօր՝ մարտի 20-ին, «արկածային» վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում Արամ Խաչատրյան փողոցի թիվ 25 շենքի մոտ բախվել են Opel մակնիշի 32 ՏՍ 826 համարանիշի, Daewoo մակնիշի 30 ՕՏ 513 համարանիշի և մեկ այլ Opel մակնիշի 34 ZՍ 850 համարանիշի ավտոմեքենաները: