Ժամը 19:40-ի սահմաններում Տիգրանյան փողոցում «Նիկո» կահույքի սրահի հարևանությամբ բախվել են «ՎԱԶ» 2121 մակնիշի 19 ՕՕ 444 համարանիշի և ոստիկանական Samand մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը Արաբկիրի ոստիկանապետ՝ Գրիշա Ամիրխանյանի և Արաբկիրի փոխոստիկանապետ ՝Ալբերտ Մարգարյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Samand մակնիշի ավտոմեքենան հաշվառված է ոստիկանության հաշվեկշռում և այն որպես ծառայողական ավտոմեքենա՝ շահագործվում է ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Niva-ի վարորդը, ում տվյալները ոստիկանությունը ճշտում է, որը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ստեղծել վթարային իրավիճակ և բախվել Samand-ին:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com