Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի քննչական մարզային վարչության Արտաշատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ ապրիլի 2-ին, Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ 31-ամյա Դավիթ Վարդանյանը իր վարած Ford Transit մակնիշի 34 FQ 445 համարանիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքի օգոստոսի 23 փողոցում վրաերթի է ենթարկել Արտաշատ քաղաքի բնակիչներ, 10-ամյա Սյուզաննա Գասպարյանին և Լիլիա Հասրաթյանին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը փախուստի չի դիմել, երեխաներին տեղափոխել է Արտաշատի հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխաները սովորում են Արտաշատի թիվ 2-րդ դպրոցի 4-րդ դասարանում: Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ավետիսյանի հանձնարարականով մեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com