Հարցերին պատասխանում է սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

Հայկ/Հարց – Բժիշկ, ես հաճախ պոռնոգրաֆիկ բնույթի ֆիլմեր եմ դիտում ու ձեռնաշարժությամբ զբաղվում: Դա տեղի է ունենում գրեթե ամեն օր: Արդյոք դա վնասակար է կամ օգտակար է: Ինչ խնդիրներ կարող են առաջանալ:

Վրեժ Շահրամանյան, սեքսոպաթոլոգ-Վիրտուալ կյանքով ապրող մարդը ժամանակի ընթացքում հեռանում է իրական կյանքից, դառնում է չշփվող և ինքնամփոփ, «պաղած» էմոցիաներով: Դրա ծայրահեղությունն էլ վիրտուալ սեքսն է (Cybersex), երբ էրոտիկ նկարների, ֆիլմերի օգնությամբ գրգռվում են, նույնիսկ հասնում օրգազմի: Նման վիճակի տևական ընթացքը հետագայում կարող է բավականին լուրջ սեռական խանգարումների առաջացման պատճառ դառնալ: Պատճառը թվացյալ, անիրական, բայց արդեն ձևավորված և արմատացած պատկերն է, ուրվագիծը, ինչից էլ գրգռվում է անհատը: Այսինքն՝ իրական փոխհարաբերություններն ամբողջովին փոխարինվել են վիրտուալով: Հետևաբար, այս ամենից զերծ մնալու առումով ողջունելի են «բնական», իրական, ազատ և անկեղծ միջանձնային փոխհարաբերությունները:

Գրիգ/Հարց- Բարև Ձեզ բժիշկ, ես ուզում եմ իմանալ թե ակտիվ վիճակում առնանդամի երկարությունը որքան պետք է լինի՞: Իսկ առնանդամի մաշկի ոչ լրիվ բացվելը կարող է՞ լուրջ հետևանքներ ունենալ հետագայում:

Վրեժ Շահրամանյան, սեքսոպաթոլոգ-Առնանդամը հանգիստ վիճակում 6-8 սմ երկարություն ունի: Այն կազմված է գլխիկից և մարմնից: Առնանդամը ծածկված է մաշկով, իսկ ներսում կազմված է փապարային հյուսվածքից, որը գրգռվելու ժամանակ լցվում է արյունով և առաջացնում է էրեկցիա: Այդ ժամանակ առնանդամի ծավալը մեծանում է 2-3 անգամ, նա պնդանում է և ընդունակ է դառնում սեռական հարաբերության: Գրգռվածության անկումից հետո արյունը հետ է հոսում, և առնանդամը հանգիստ վիճակի է վերադառնում: Գլխիկը ծածկող մաշկը, որը կոչվում է թլիփ, շարժուն է, ծալք է առաջացնում: Գլխիկի և թլիփի ներսային մակերեսը ծածկված է բազմաթիվ մանր գեղձերով, որոնք արտադրում են ճարպային արտազատուկ` սմեգմա: Սեռական հիգիենայի խախտման հետևանքով կարող է առնանդամի մաշկը լրիվ չբացվել։

Կարեն/Հարց- Բժիշկ ես 32 տարեկան եմ: Ամուսնացած եմ 5 տարի: Ապրել ենք նորմալ սեռական կյանքով, բայց վերջերս նկատել եմ գրգռվելուց թափանցիկ հեղուկից տհաճ հոտ է գալիս և սեքսի ժամանակ շատ շուտ եմ հանգստանում, ի՞նչից կարող է դա լինել:

Վրեժ Շահրամանյան, սեքսոպաթոլոգ-Նման պատկեր կարող է պայմանավորված լինել սնկային ախտահարման, բորբոքման առկայությամբ կամ սեռավարակով, որոնց բնույթը պարզելու համար պետք է անցնել սեքսոլոգիական հետազոտություն: Կարող եք Երիցուկի թուրմով լվացումներ կատարել: Եթե գանգատները չանցնեն, խորհուրդ կտամ առանց հետաձգելու դիմել բժշկի՝ հետագա բարդություններից խուսափելու համար:
Երևույթը կոչվում է վաղաժամ սերմնաժայքում և բուժվում է բժիշկ-սեքսոպաթոլոգի մանրակրկիտ սեքսոլոգիական հետազոտությունից հետո, քանի որ վաղաժամ սերմնաժայքման պատճառները բազմազան են` անձի սեքուալ խառնվածք, սեռական ակտի կատարման սխալներ, սեռավարակներ, սեռական օրգանների բորբոքում և այլն: :
Սեքսոլոգիական հետազոտություն կատարելուց և պատճառները պարզելուց հետո հնարավոր է նշանակել համապասխան բուժում և լուծել Ձեր խնդիրը:

Անանուն/Հարց- Ես մի քանի հարց ունեմ: Պարբերաբար անալ սեքսով զբաղվելը արդյո՞ք վնասակար է առողջության համար, ինչ դեղեր կամ այլ միջոցներ կարող եմ օգտագործել, որպեսզի ցավեր չունենամ: Պե՞տք է արդյոք դիմել բժշկի:

Վրեժ Շահրամանյան, սեքսոպաթոլոգ-Անալային սեքսը վտանգավոր է այն առումով, որ կարող է առաջացնել թութք, հետանցքի պատռվ ածքների պատճառ դառնալ և նույնիսկ հանգեցնել սեղմամկանի թուլացման: Անալային սեքսով զբաղվելիս օգտագործեք պահպանակ. այն պաշտպանում է ոչ միայն կնոջը, այլ տղամարդուն, քանի որ հնարավոր է` վնասակար մանրէ ներթափանցեն առնանդամի ծայրի լորձաթաղանթի մեջ և բորբոքումների պատճառ դառնան: Ցանկալի է օգտագործել հատուկ քսուքներ, որոնք կնվազեցնեն պատռվածքների և միկրոճեղքվածքների առաջացման վտանգը:

Անանուն/Հարց- Բարև ձեզ, ես 17 տարեկան եմ առնանդամիս վրա սպիտակ կետեր են հայտնվել: Կասեք դա ի՞նչ է և ի՞նչպես ազատվել դրանից:

Վրեժ Շահրամանյան, սեքսոպաթոլոգ-Վերոնշյալը կարող է պայմանավորված լինել սնկային ախտահարման, բորբոքման առկայությամբ կամ սեռավարակով, որոնց բնույթը պարզելու համար պետք է անցնել սեքսոլոգիական հետազոտություն: Կարող եք Երիցուկի թուրմոմ լվացումներ կատարել: Եթե գանգատները չանցնեն, խորհուրդ կտամ առանց հետաձգելու դիմել բժշկի՝ հետագա բարդություններից խուսափելու համար:

Սառա/Հարց- Բարև ձեզ, բժիշկ: Ես 19 տարեկան եմ: Առաջին անգամ սեռական հարաբերություն ունեցել եմ 7 ամիս առաջ: Առնանդամի ներհրման ժամանակ հեշտոցիցս արյուն եկավ ու շատ ցավեց: Սակայն հաջորդող հարաբերությունների ժամանակ, որոնք լինում էին 1 կամ 2 ամիսը մեկ, կրկին առկա էր արյուն: Հնարավո՞ր է արդյոք, եթե կուսաթաղանթը ամբողջովին պատռված չլինի:

Վրեժ Շահրամանյան, սեքսոպաթոլոգ-Կուսաթաղանթը արտաքինից փակ կամ բաց չի լինում: Դա բարակ թաղանթ է, որը մասնակի փակում է հեշտոցը և տեղակայված է հեշտոցամուտքից 2-3 սմ խորության վրա: Այն կարող է լինել կլորավուն, մեկ կամ մի քանի անցքով, հաճախ բավականին մեծ, նույնիսկ մատի շրջագծով: Երբեմն կուսաթաղանթը լինում է կիսալուսնաձև: Կուսաթաղանթի ամբողջականությունը չի խախտվում միանգամից: Դրա համար պահանջվում է մի քանի սեռական հարաբերություն: Ուստի հնարավոր է, որ հերթական սեռական հարաբերությունը ուղեկցվի արյան հետքերով: Սակայն դա միանշանակ չէ, քանի որ լինում են կուսաթաղանթի տարբեր տեսակներ և տեղակայումներ, որից և կախված է այն փաստը, թե ինչպես կխախտվի կուսաթաղանթի ամբողջությունը: Այստեղ նաև դեր է խաղում սեռական հարաբերության բնույթը, առնանդամի ներհրման բնույթը, առնանդամի չափը: Երբեմն հենց առաջին սեռական հարաբերությունից կուսաթաղանթը ամբողջովին խախտվում է և հաջորդող հարաբերության ընթացքում այլևս որևէ արյան հետք չի նշմարվում:

Նարեկ/Հարց- Բժիշկ, ես գրեթե ամեն գիշեր, օրգազմ եմ ապրում գիշերները քնած ժամանակ: Դա հիվանդությու՞ն է: Որքան կարժենա բուժումը:

Վրեժ Շահրամանյան, սեքսոպաթոլոգ Ըստ Ձեր նկարագրության՝ խոսքը ոչ թե օրգազմի, այլ երազախաբության մասին է: Երազախաբությունը (պոլյուցիա) ակամա սերմնահոսությունն է, որը, սովորաբար, տեղի է ունենում էրոտիկ երազների դեպքում և առավել հաճախ նկատվում է պատանեկան տարիքում: Սովորաբար այն դադարում է կանոնավոր սեռական կյանք սկսելուց հետո։ Երազախաբությունը բնականոն վիճակից շեղում չէ, այն վկայում է սեռական գեղձերի կանոնավոր հորմոնային ակտիվության մասին։ Երազախաբության հաճախացումը (եթե առաջանում է ամեն օր կամ օրվա մեջ մի քանի անգամ), առանց վերը նշված պատճառների և սեռական կյանքի սովորական ռիթմի պայմաններում, վկայում է սեռական ոլորտի խանգարման մասին։ Այդ դեպքում պետք է դիմել մասնագետ բժշկի։
Երազախաբություն լինում է էրոտիկ (տարփական) երազներ տեսնելու դեպքում և չի ընդհատում քունը։ Բացի գիշերայինից, կարող է լինել նաև ցերեկային երազախաբություն, որն առաջանում է արթուն վիճակում՝ մեծ մասամբ բնական սեքսուալ-էրոտիկ գրգռվածության պամաններում, առանց սեռական մերձեցման (հաճախ գրկախառնվելիս, համբուրվելիս, երբեմն էլ՝ տեսողական տպավորության տակ, օրինակ՝ մերկ կնոջ մարմին տեսնելիս)։ Ցերեկային երազախաբությունը կարող է առաջանալ նաև ոչ սեքսուալ գրգռիչների ազդեցությունից, առավել հաճախ՝ ուժեղ հույզերի (օրինակ՝ վախի), ինչպես նաև տրանսպորտային թրթռումների դեպքերում, մարմնամարզական վարժություններ կատարելիս և այլն։ Օրգազմի զգացման առաջացման հետ առաջին երազախաբությունները վկայում են սեռական հասունացման սկսվելու մասին, որոշ մասնագետներ տղաների առաջին երազախաբությունը համեմատում են աղջիկների առաջին դաշտանի հետ։
Հասուն տղամարդկանց գիշերային երազախաբությունը, որպես կանոն, սեռական ժուժկալության հետևանք է։ Այն ապահովում է սերմնահեղուկի պարբերաբար արտահոսքը և թեթևացնում զսպվածության ծանր դրսևորումները (հոգեկանի սևեռումը սեքսուալ թեմայի վրա, ինքնակամ էրեկցիան և այլն)։ Առաջին երազախաբության առաջացումը և դրա հաճախությունը պայմանավորված են անհատական բնածին առանձնահատկություններով (մարմնակազմվածք, խառնվածք և այլն), ընդհանուր առողջական վիճակով, ապրելակերպով և հետաքրքրություններով:
Դեռահասների և պատանիների երազախաբությունը լինում է շաբաթը մոտ 1, տղամարդկանցը՝ ամիսը 1 անգամ։ Որոշակի հանգամանքներում առողջ տղամարդու մոտ կարոդ է ընդհանրապես երազախաբություն չլինել։ Սակայն սեռական զսպվածության շրջանում երազախաբությունները հաճախակի են դառնում։ Բնականոն երազախաբությունը առողջությանը չի վնասում և, սովորաբար, չի ուղեկցվում տհաճ զգացողություններով։ Երազախաբությունից հետո որոշ պատանիների մոտ առաջացող տկարությունը, ընկճվածությունը, թուլությունը սովորաբար երազախաբության մասին սխալ պատկերացման հետևանք են, թե այն ինչ-որ հիվանդության դրսևորում է։ Սեփական առողջության համար վախի այդ զգացումն արագորեն անցնում է համապատասխան պարզաբանումներից հետո։

Արմեն/Հարց -Ես դեռ անչափահաս եմ բայց կարծես թե կախվածություն ունեմ պոռնո կայքերից,ի՞նչ հիվանդություններ կարող է առաջանալ դրանից և ի՞նչ խորհուրդ կտաք:

Վրեժ Շահրամանյան, սեքսոպաթոլոգ-Պոռնոֆիլմերը հաճախ ստեղծում են անգիտակացական սեռական կոմպլեքսներ, անիրական սեռական սպասումներ, սեռական միֆեր: Սեռական հարաբերությունը նսեմացվում է մինչև զուտ սեռական ակտ լինելու մակարդակի, որտեղ ամենաէականը առնանդամի պնդության աստիճանն է, սեռական հարաբերության տևողությունը կամ կնոջ օրգազմը ու դրա քանակությունը: Մինչդեռ սեռական կյանքը ենթադրում է իրական, փոխադարձ մարդկային հարաբերություն, որը հարստացնում է անձի ներաշխարհը և նպաստում նրա ինքնառեալիզացիային և ընդհանուր առողջության ամրապնդմանը:
Շարունակաբար պոռնո ժանրի ֆիլմեր դիտելը աստիճանաբար սպանում է սեքսուալ հարաբերությունների ցանկությունը: Դիտելով պոռնոֆիլմ՝ մարդու օրգանիզմն առանց ջանքերի արտադրում է մեծ քանակությամբ հաճույք պատճառող հորմոններ, ինչի հետևանքով էլ ժամանակի ընթացքում ինտիմ հարաբերություններ ունենալու ցանկությունը վերանում է: Ժամանակի ընթացքում տուժում է նաև էրեկցիան, այսինքն՝ սեռական կարողությունը:

Գարիկ/Հարց- Բարև ձեզ: Սովորական տևողությամբ սեռական հարաբերությունից հետո ինձ մոտ նկատվում են ամորձիների սուր ցավեր: Ի՞նչն է պատճառը:

Վրեժ Շահրամանյան, սեքսոպաթոլոգ Ցավը յուրովի ազդանշան է սեռական համակարգի անառողջ վիճակի վերաբերյալ: Նման պատկեր կարող է առաջանալ սեռական օրգանների, մասնավորապես, ամորձիների շագանակագեղձի, սերմնաբշտերի, սերմնածորանների բորբոքման ժամանակ: Պետք չէ հապաղել, ցանկալի է ստուգվել՝ ցավի բնույթը պարզելու և համապատասխան բուժում նշանակելու համար: Ստույգ ախտորոշման համար պետք է նաև սերմնահեղուկի մանրակրկիտ հետազոտություն կատարել, որից հետո նշանակել համապատասխան բուժում: Առո՛ղջ եղեք:

Անանուն/ Հարց- Բժիշկ ջան, ես ձեզ մի հարց եմ ուզում տալ:Ես ամենօր զբաղվում եմ ձեռնաշարժությամբ և ուզում եմ իմանալ դա վտանգավոր է, թե՞ ոչ:

Վրեժ Շահրամանյան, սեքսոպաթոլոգ Ընդհանրապես, օրգանիզմի, այդ թվում և սեռական առողջության համար վնասակար է ցանկացած բան, եթե այն չափից ավելի է: Ձեռնաշարժությամբ չափազանց շատ զբաղվելը կարող է վնաս հասցնել սեռական առողջությանը՝ դառնալով սեռական խանգարումների առաջացման պատճառ: Բացի այդ, նման չարաշահումները կարող են գլխուղեղային արյան շրջանառության խանգարման պատճառ դառնալ՝ առաջացնելով Ձեր վերոնշյալ գանգատները: Սեռական հասունացման շրջանում ձեռնաշարժությունը կարող է նորմալ դիտվել և որևէ կերպ չվնասել առողջությանը, իհարկե, եթե այն օրվա հիմնական զբաղմունքը չէ:Սակայն Ձեր դեքպում ցանկալի է նվազեցնել ձեռնաշարժության հաճախականությունը, իսկ գանգատների շարունակվելու դեպքում դիմել բժշկի:

www.aroxj.am