Տղամարդկանց միշտ էլ գրավել են ինքնավստահ, խորհրդավոր, կրքոտ կանայք: Խելացի կինը գիտի ճիշտ դրսևորվել անգամ անկողնում: Կինը պետք է կարողանա ստեղծել իր ցանկացած տեսարանը՝ նույնիսկ անկողնում: Իր մի քանի ժեստերը բավական են, որ տղամարդը խենթանա իր համար: Ամեն իչ սկսեք պլանավորել. Գնացեք գեղեցկության սրահ,խնամվեք, որպեսզի ինքնավստահ երևաք:  Գայթակղիչ ներքնազգեստ. սա, երևի թե, ամենագայթակղիչ հնարքն է: Տղամարդիկ կարմիր և սև գույների համադրման, տարատեսակ ժանյակների, ժապավեններով գուլպաների անկոտրում սիրահար են, իսկ եթե ամեն ինչին գումարած կինն անկողին է սողոսկում բարձրակրունկ կոշիկներով, դժվար թե տղամարդն ի վիճակի լինի դիմադրել: Ինչպես կինը այնպես էլ տղամարդը ցանկանում է, որ սիրեն ու գուրգուրեն իրեն: Ջերմացրեք նրան շոյելով ու համբուրելով : Որքան հնարավոր է առատորեն փառաբանեք ձեր զուգընկերուհուն, դրանք անպայման կգնահատվեն ու կվարձատրվեն անկողնում՝ կրքոտ համբույրներով ու հարաբերությունով: Լույսը վառ թողեք, քանի որ տղամարդկանց մեծ մասի տեսողական ընկալումը մթության մեջ շատ թույլ է, իրենք նախընտրում են տեսնել, այսպես կոչված, գործունեության դաշտը: Դրսևորվեք հմուտ ազատ, համարձակ և առանց սահմանափակումների՝ ու կունենանք անսանձն կիրք անկողնում:

yn.am