ITshop.am

Ինչպե՞ս ունենալ աղջիկ կամ տղա երեխա

Ինչպե՞ս ունենալ աղջիկ կամ տղա երեխա, 18plus.am

Գոյություն ունեն տարատեսակ մեթոդներ, որոնց օգնությամբ երեխա ունենալ պատրաստվող ծնողները պլանավորում են իրենց ապագա երեխայի սեռը:

Ամենատարածված մեթոդը, որի կիրառմանն ամենաշատն են դիմում, արյան երիտասարդության տեսությունն է, որի համաձայն՝ տղամարդկանց արյունը թարմանում է 4, կանանցը՝ 3 տարին մեկ անգամ: Բեղմնավորման ժամանակ կնոջ տարիքը պետք է բաժանել 3-ի, տղամարդունը՝ 4-ի:



Ում տարիքից ավելի քիչ մնացորդ մնա, այդ սեռի երեխա էլ կծնվի: Այսինքն՝ ծնողներից ում արյունը ավելի “թարմ” է բեղմնավորման պահին, այդ սեռի երեխա էլ ծնվում է: Սակայն այս մեթոդը որոշակի բացառություններ է սահմանում. եթե եղել են արյան լուրջ կորուստներ՝ ծննդաբերություն, վիժում, աբորտ, արյան հանձնում, փոխներարկում, ապա արյան թարմությունը պետք է հաշվել ոչ թե երեխայի հոր կամ մոր ծննդյան օրից, այլ արյան կորստի պահից:

Տարածված է նաև այն մեթոդը, ըստ որի, զույգերը պետք է սեռական հարաբերություն ունենան կնոջ ձվազատման որոշակի օրերի: Համարվում է, որ եթե բեղմնավորումը կատարվում է ձվազատումից անմիջապես առաջ, կամ անմիջապես հետո, ապա տղա երեխա ծնվելու հավանականությունը մեծ է:

Այս տեսության հիմքն այն է, որ Y քրոմոսոմները ձվազատման ժամանակ ձվաբջջին հասնելու ավելի մեծ հավանականություն են ստանում: Իսկ եթե սեռական ակտը կատարվում է ձվազատումից մի քանի օր առաջ կամ մի քանի օր հետո, ապա X քրոմոսոմն ավելի մեծ շանսեր ունի հասնելու ձվաբջջին, բեղմնավորելով աղջիկ երեխա:

Գոյություն ունեն նաև հատուկ դիետաներ, որոնց հետևելով՝ զույգերը կարող են իրենց նախընտրած սեռի երեխան ունենալ: Ըստ այդ մեթոդի՝ կնոջ սննդակարգում քաղցր մթերքների գերակշռության դեպքում՝ շաքար, մեղր, հավանականությունը մեծ է, որ բեղմնավորվելիք երեխան կլինի իգական սեռի:

Իսկ եթե կինն ավելի շատ աղի, թթու, միս ու ընդեղեն օգտագործի, մեծ է արական սեռի երեխա բեղմնավորելու հավանականությունը: Պլանավորման այս եղանակը հիմնված է կնոջ օրգանիզմում սննդարար որոշ նյութերի առկայության ու բացակայության վրա: Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս հետևել այս սննդակարգին, քանի որ պարզ չէ, թե որոշ օգտակար նյութերի բացակայությունը օրգանիզմում ինչպես կանդրադառնա ապագա երեխայի առողջության վրա:

Նշված մեթոդներից բացի կան նաև չինական և ճապոնական աղյուսակներ, որոնց հաշվարկների հիմքում կնոջ տարիքն է և ամիսը, որի ժամանակ պետք է տեղի ունենա բեղմնավորումը: Օրինակ, եթե կինը 24 տարեկան է, ծննդյան ամիսը հուլիսն է, իսկ բեղմնավորման նախատեսված ամիսը սեպտեմբերը, այս բոլոր թվերը անհրաժեշտ է գումարել՝ (24+7+9): Զույգ թիվ ստանալու դեպքում, այս մեթոդի համաձայն, աղջիկ կծնվի, կենտ թիվ ստանալու դեպքում՝ տղա:

Երեխայի սեռը պարզելու առումով կան նաև մի շարք տարօրինակ մեթոդներ, որոնցից մեկն էլ կոյուղու խողովակները խցանումներից մաքրելու համար նախատեսված նյութն է՝ Drano Crystals-ը: 16 շաբաթականից սկսած, երեխայի սեռը կարելի է պարզել այդ նյութի օգնությամբ: Ըստ այդմ՝ նշված նյութը հավասար չափաբաժնով պետք է խառնել կնոջ առավոտյան մեզի հետ: Եթե հեղուկը ռեակցիայից հետո ստանա թափանցիկ, բաց կապույտ կամ բաց կանաչ երանգ, նշանակում է՝ աղջիկ է ծնվելու: Եթե հեղուկը սև, շագանակագույն կամ էլ մուգ կապույտ դառնա, ուրեմն տղա է ծնվելու:

Նշենք, որ հայաստանյան շատ մասնագետներ ևս կիրառում են պտղի պլանավորման տարատեսակ մեթոդներ և վճարովի հիմունքներով (3000-5000 դրամ) հաշվարկում են իրենց այցելուների ապագա երեխայի սեռը:

Նման հաշվարկներ կատարող գինեկոլոգներից մեկը, ով աշխատում է Մարգարյան հիվանդանոցում (խնդրեց իր անունը չհրապարակել) NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում խոստովանեց, որ ոչ մի հաշվարկ չի կարող 100 տոկոսանոց հուսալիություն երաշխավորել: “Մենք՝ մասնագետներս, ընդամենը կանխատեսում ենք սեռի հավանականությունը, այն էլ 50-60 տոկոսով: Ամենահուսալի պլանավորիչը բնությունն է, որի հաշվարկներին ոչ մի այլ հաշվարկ չի դիմանում”,-նշեց նա: Ի դեպ, վերջինս ունի երկու դուստր և մեկ որդի: Որդին, բժշկի հավաստմամբ, ծնվել է ըստ հաշվարկի:

Զանազան հաշվարկների միջոցով երեխայի սեռի պլանավորման հուսալիության մասին NEWS.am-ը զրուցել է նաև հանրապետության գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի հետ: Նա նշեց, որ իրեն հարգող ոչ մի մասնագետ չպետք է նմանատիպ հաշվարկներով զբաղվի:

“Արդիական գինեկոլոգիական-մանկաբարձական ծառայությունում, գրականությունում և պրակտիկայում հաշվարկներ գոյություն չունեն: Դրանցով գուցե զբաղվում են իրենց մասնագետ համարող անհատները, սակայն դրանց լուրջ վերաբերել պետք չի: Ես շուրջ 40 տարի է՝ գինեկոլոգիայի ոլորտում եմ աշխատում, սակայն երբևէ չեմ զբաղվել նման բաներով և չեմ էլ ընդունում”,-ասաց Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ բոլոր այն մայրերը, որոնք պտղաբեր են, պետք է անպայման ծննդաբերեն, անկախ այն բանից, թե ինչ սեռի է լինելու ծնվող երեխան: “Ամեն մի երեխա մեր հանրապետության հարստությունն է: Երեխայի սեռը չպետք է պատճառ դառնա հղիության ընդհատման համար”,-նշեց հանրապետության գլխավոր գինեկոլոգը՝ հավելելով, որ դատապարտում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումը: “Դա չարիք է, հակամարդկային ու մերժելի երևույթ”,-նկատեց նա:

news.am





��������






Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.


8 + 4 =

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>





Նմանատիպ նյութեր